Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ կապված Ֆրանսիայի ԱԺ-ում ԼՂ ճանաչման անհրաժեշտությունն ընդգծող բանաձևի ընդունման հետ։ Ֆրանսիայի Ազգային ժողովը 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևն ընդունել էր Ֆրանսիայի Սենատը։